Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ռոբոտն անչափահասին բուժել է էպիլեպսիայից. news.am

Ռոբոտն անչափահասին բուժել է էպիլեպսիայից. news.am

Բժիշկներն օգնել են էպիլեպսիայից տառապող 15-ամյա բրիտանացի պատանի Բիլլի Ուայթեքերին: Նրանք ռոբոտ են օգտագործել, որն ուղեղով համակարգչային նավիգացիայի համակարգ է կիրառում էպիլեպտիկ նոպաների ի հայտ գալու ճշգրիտ գոտիները հայտնաբերելու համար: 

Տղան 7 տարի շարունակ տառապում էր էպիլեպսիայի ամենօրյա նոպաներից: Բժիշկները չէին կարողացել նրան օգնել նույնիսկ վիրահատության միջոցով` ուղեղի մի հատվածը հեռացնելուց հետո: Ավելի ուշ Բրիստոլի Երեխաների Արքայական հիվանդանոցի նյարդավիրաբույժներն օգտագործել են 350 000 ֆունտ արժողությամբ առաջավոր ռոբոտ` հիվանդի ուղեղի խորքում էլեկտրոդներ տեղադրելու համար:

Նրանք բուժման ամբողջ ընթացքում առաջին անգամ աներեւակայելի ճշգրտությամբ պարզել էին ամայացնող գրոհների էպիկենտրոնը:  Դա վիրաբույժներին հնարավորություն է տվել հեռացնել ուղեղի հյուսվածքների մանրագույն կտորներ: Վիրահատությունից երկու շաբաթ անց Բիլլին էպիլեպսիայի նոպաներ արդեն չուներ, եւ բժիշկները համարում են, որ նա վերջնականապես բուժվել է:

- Մենք ենթադրում էինք, որ նրա ուղեղում փոքրիկ հատվածներ կան, որոնք կրկնվող նոպաներ են առաջացնում,- ասել է նյարդավիրաբույժ Մայքլ Քարթերը:

 

- Մենք ռոբոտ ենք օգտագործել մի քանի էլեկտրոդի տեղադրման համար` շատ փոքր կտրվածքներ կատարելով ուղեղի այն հատվածներում, որտեղից պետք է սկիզբ առներ էպիլեպսիան: Իրականում մենք էլեկտրոդներից մեկի օգտագործմամբ իդեալականորեն պարզել ենք էպիլեպսիայի տարածքները: Դրանից եւս մեկ շաբաթ անց Բիլլիին տեղափոխեցինք վիրահատարան` հեռացնելու ուղեղի փոքրիկ հյուսվածքները, որոնք տեղայնացվել էին առաջին ուսումնասիրության ընթացքում: Այժմ կարող ենք ռոբոտին օգտագործել` որոշելու ուղեղի հյուսվածքներում աներեւակայելիորեն անվտանգ եւ բարձր ճշգրտությամբ կտրվածքների հետագիծը, որպեսզի գանգում փոքրիկ բացվածքների միջոցով որոշ քանակությամբ էլեկտրոդներ տեղադրենք հենց այնտեղ, որտեղ պետք է:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ